Այն երազանքները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում ` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա. այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։