Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի 2024 թվականի հունվար-փետրվարին սպառողական գների ինդեքսը։
Վիճակագրական տվյալներից պարզվում է, որ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.7 %-ով։
Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը էժանացել է 7.4 %-ով, բայց ալկոհոլային խմիչքները և ծխախոտը թանկացել են 7.5 %-ով։ Ամենաշատը թանկացել է տրանսպորտը՝ 10.4 %-ով, իսկ կրթությունը և ռեստորանա-հյուրանոցային ծառայությունները թանկացել են համապատասխանաբար 4.8%-ով և 3.5 %-ով։
1.4 %-ով թանկացել են նաև հագուստը և կոշիկը։
Թանգարաններ և կենդանաբանական այգիների ծառայությունը թանկացել է 26.8 %-ով, սոցիալական պաշտպանությունը թանկացել է 32.2 %-ով։