Կարևորելով գիտության դերը` «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը մշտապես աջակցում է այդ ոլորտին։
«Ուժը Հայրենյաց» կուսակցության և Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի ներկայացուցիչները հանդիպեցին, քննարկեցին ոլորտի զարգացմանը նպաստող հարցեր։

Պատվոգրեր հանձնվեցին Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի անդամներին։ Նելլի Հարությունյանին շնորհվեց Նյարդագիտական Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։

Հայաստանում կրթության զարգացման գործում ներդրում ունենալու և գիտնականներին ցուցաբերած աջակցության համար պատվոգրեր ստացան Նատալյա և Տիգրան Արզաքանցյանները։

Նատալյա Արզաքանցյանը նաև «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» կողմից արժանացավ «Հայը» հուշամեդալի։