Հայկ Խլոյանը 6։0 հաշվով հաղթեց մրցակցին ու բրոնզե մեդալ նվաճեց

Հայկ Խլոյանը 6։0 հաշվով հաղթեց մրցակցին ու բրոնզե մեդալ նվաճեց

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 6։0 հաշվով առավելության է հասել Լիտվայի ներկայացուցչի նկատմամբ։

Ավելի վաղ հայ հունահռոմեականները նվաճել էին երեք մեդալ․ Կարապետ Մանվելյանը արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ էին նվաճել։

Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Leave a Reply

Your email address will not be published.