Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցում հետաքրքիր գրքակրթական հանդիպում էր․ 9-րդ Բ դասարանի աշակերտները բեմում ներկայացրին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն գրող Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ և Բել» վիպակը։
Դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանի հրավերով ցերեկույթին ներկա էր նաև գրքի հեղինակը, ով հիացած էր աշակերտների բեմական ձիրքով, հայրենասեր խոսքով եւ ոգով։ Նրանք բացահայտեցին Հին աշխարհը, Բաբելոնի աշտարակը, Հայկի ու Բելի անխուսափելի բախումը, Հայկի հզոր հաղթանակը և, վերջապես, Հայկի ցեղի տարածվելը Հայկական բարձրավանդակով մեկ։
Հանդիպման ընթացքում Արմենուհի Դեմիրճյանը պատասխանեց երեխաների հարցերին։