Հայոց ցեղասպանության թեման ներառվելու է Ավստրալիայի խոշորագույն նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցներում՝ պատմության դասի ծրագրում, որը թողարկել է նահանգի Կրթական ստանդարտների մարմինը: Այս մասին հայտնում է anc.org.au-ն։
Նշվում է, որ աշակերտները կծանոթանան նաև ասորիների և հույների ցեղասպանության թեմաներին:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2027-ին։