Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999 թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989 թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997 թ.) և Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994 թ.)
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: