Հայտնի է՝ ինչ են քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում

Հայտնի է՝ ինչ են քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկացնում է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը: Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Քննարկվել են կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published.