ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել

ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել

ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել, որտեղ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։

 

«ՀԱՊԿ դիտորդներ ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառմանը, բայց դա իրենց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։

Նա նշել է, որ ինքը ներկայացնում է ներկայացնում Ղրղզստանի խորհրդարանը, իսկ ՀԱՊԿ ԽՎ-ից ներկա են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ռուսաստանի խորհրդարանների ներկայացուցիչներ։

Leave a Reply

Your email address will not be published.