Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Սիրելի երևանցիներ,
տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով»: