ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն:

«Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանը», – այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:

Կողմերի միջև տեղի է ունեցել արդյունավետ քննարկում՝ կապված սահմանազատման վերջին գործընթացի և տեղում «առաքելության արժեքավոր աշխատանքի վերաբերյալ»:

Leave a Reply

Your email address will not be published.