Հուժկու փոթորիկ՝ Բաթումի քաղաքում․ կան ավերածություններ

Հուժկու փոթորիկ՝ Բաթումի քաղաքում․ կան ավերածություններ

Վրաստանի Բաթումի քաղաքում հուժկու փոթորիկ է, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել։

Մարզադաշտի շրջակայքում գտնվող կայանատեղիում, որտեղ այս պահին ընթանում է Վրաստան-Նորվեգիա հանդիպումը, պոկվել են ցանկապատերը, վնասվել են մեքենաներ։

Երթևեկությունը կաթվածահար է եղել, արմատախիլ են եղել ծառեր, պոկվել են տանիքներ։ Սև ծովում 4-6 բալ ուժգնությամբ ալիքներ են։

Եղանակի կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում վատ եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։

Leave a Reply

Your email address will not be published.