Մատվիենկոն Պուտինին երեք զույգ ձեռնոց է նվիրել փետրվարի 23-ի առթիվ

Մատվիենկոն Պուտինին երեք զույգ ձեռնոց է նվիրել փետրվարի 23-ի առթիվ

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձեռնոցներ է նվիրել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Այդ մասին հայտնել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինը՝ Տելեգրամի իր  ալիքում։

Նա հրապարակել է Ռուսաստանի նախագահին նվիրած 3 զույգ ձեռնոցների լուսանկարը։ Ձեռնոցները մոխրագույն են, սև և կանաչ՝ պաշտպանիչ շերտով։

«Դաշնային խորհրդի կանանց կողմից նման ձեռնոցներ, ինչպես նաև գուլպաներ  և  տաք հագուստի խմբաքանակ  պարբերաբար ուղարկվում է հատուկ ռազմական գործողության գոտի։ Վլադիմիր Պուտինին նվիրած երկու ձեռնոցները ձեռքով են գործվել, իսկ զինվորական՝ կանաչ գույնի ձեռնոցը կարվել է ֆաբրիկայում, որը նույնպես կին է ղեկավարում»,- հայտնել է Զարուբինը։

Leave a Reply

Your email address will not be published.