Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որտեղ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտություններին ու Երևանի և Բաքվի բանակցությունների ասել է, որ հենց որ Արևմուտքն ու ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, առաջացան լայնածավալ խնդիրներ։ Ճեպազրույցում Զախարովան ասել է, որ խաղաղության և օգնելու պատրաստակամության մասին բոլոր խոսքերի հետևում մենք հակառակն ենք տեսնում։
Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի ավելացմամբ, փոխզիջումներ փնտրելու կողմերի անպատրաստակամությամբ։ Զախարովան հավելել է, որ Ռուսական կողմը ելնում է նրանից, որ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, և կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել հայտարարություններում և գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ողջ «երկայնքով»։
Մանրամասները՝ տեսանյութում: