Մենք այս տարի փոխեցինք տոմսային քաղաքականությունը, որը բերել է նրան, որ հենց մեր արգելոց-թանգարանների մասով ունենք սեփական եկամուտների ավելացում նախորդ տարվա համեմատ շուրջ 50 տոկոսով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կառավրության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այսինքն մեր արգելոցներ այցելող մինչեւ 12 տարեկան երեխաները շուրջ 70 հազարն են եղել այկս պահի դրությամբ: Մենք դեռ ամփոփում ենք տվյալները, բայց իրոք, հսկայական ներուժ կա»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մինչեւ 12 տարեկան երեխաների մուտքը թանգարաններ դարձրել են անվճար. «Իսկ մյուսների համար սկսվում է 1000 դրամից, մինչդեռ նախկինում 100-150 դրամ էր»:
Նախարարը նկատեց, որ Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, ինչին վարչապետը ծիծաղելով արձագանքեց. «Դրա համար էլ մարդ չէր գնում: Ասում են՝ 60 դրամ որտեղի՞ց ճարեմ, որ տոմս առնեմ»: