Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ չգործող կաթսայատան խողովակը՝ մոտ 20 մետր երկարությամբ և 1 մետր տրամաչափով, ուժեղ քամու հետևանքով ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքից։ Վնասվել են տանիքի կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 150քմ), 2 էլ․սյուն և 1 թթենի․ տուժածներ չկան:Ժամը 11:10-ին հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:Խողովակը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։Ուժեղ քամու հետևանքով Մեղրի քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են ու տեղական իշխանությունները անում են ամեն ինչ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Ու մինչ հրշեջ-փրկարարներն ու Մեղրիի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորւթյամբ, աշխատանքներ էին կատարում, Մեղրիի ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ ոստիկանները սահմանազատում էին համապատասխան վայրերը, որպեսզի հրշեջ-փրկարաներն առանց խոչընդոտի աշխատեն։
Պարզվել է՝ ուժեղ քամու հետևանքով շրջվել է խորհրդային տարիներին կառուցված ընդհանուր ջեռուցման կաթսայատան երկաթե խողովակը, որը ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքին։