Մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք գտնվում, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ

Մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք գտնվում, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ

 

 

Շատերը շատ ուղիղ ասում են՝ Սահմանադրության այս փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ցանկացած կառավարություն պետք է հասկանա՝ ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը: Պետք է տողորոշի այն պրոբլեմները եւ կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում:

 

Մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք գտնվում, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ:

 

Ես շատ կոպիտ օրինակ բերեմ. Պատկերացրեք, մենք երկուսով քայլում ենք մի ճանապարհով, պետք է Ա կետից գնանք Բ կետ: Քայլում ենք ու տեսնում, որ ճանապարհի երկու կողմերում ցուլեր են կանգնած: Տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք՝ ոտքից գլուխ: Ընդ որում, այդ կարմիր զգեստն ինձ համար գործել է իմ տատիկը, որը չկա: Այդ շորը ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար: Ձեզ էլ ձեր հարազատներից որեւէ մեկը: Բայց մենք պետք է քայլենք այդ ճանապարհով: Այստեղ է, որ մենք պետք է քննարկենք ու իրար հետ որոշում կայացնենք. Ես կարող եմ ասել՝ այս զգեստն ինձ համար այնքան թանկ է, որ ես այս շորով պետք է գնամ: Բոլորս էլ այդ ենք ասել ու այդ ենք ասում: Ես ինքս ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ դա եմ ասել:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.