«Մենք նոր մարդիկ ենք, մեր ընտրվելուց Երևանը կշահի. Նատալյա Արզաքանցյան

«Մենք նոր մարդիկ ենք, մեր ընտրվելուց Երևանը կշահի. Նատալյա Արզաքանցյան

«Մենք նկատել ենք, որ մեր պաստառները պատառոտվում, պոկվում ու հանվում են, դեռ չենք կարող ասել՝ դրանք մրցակիցնե՞ր են հանում, ընդդիմությունը, թե այն մարդիկ, որոնք հոգնել են եւ չեն ուզում գնալ ընտրությունների։ Ինչպես ասում են՝ բռնված չես, գող չես: Հավանաբար նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառն այն է, որ ընտրողները ավելի քիչ տեղեկացված լինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը: Նա նշեց, որ քաղաքացիների հետ շփումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ հանրությունը հոգնել է ընտրություններից, կորցրել է հավատը. «Մի մասը վախեցած է, հավանաբար վախեցնում կամ պարտադրում են ընտրել այս կամ այն թեկնածուին, մի մասն ընդհանրապես չի գնալու ընտրությունների, ոմանք էլ դեռ կողմնորոշված չեն, իրենց թեկնածուի փնտրտուքի մեջ են: Հետեւաբար, ամենակարեւոր խնդիրն է՝ սթափեցնել մարդկանց, հնարավորություն տալ կողմնորոշվելու, որպեսզի անպայման մասնակցեն ընտրություններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am

Leave a Reply

Your email address will not be published.