Մենք պետք է հարգենք օրենքը

Մենք պետք է հարգենք օրենքը

Պատասխանների ժամանակն է
Սոց. ցանցերում ինձ հաճախ են հարցեր տալիս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։ Պարտքս եմ համարում պատասխանել դրանցից մի քանիսին։
-Ինչպե՞ս եմ վերաբերվում Հայաստանի սահմանադրությունը փոխելու գաղափարին։
-Ես կտրականապես դեմ եմ դրան։ Սահմանադրությունը ժամանցային ամսագիր չէ, այլ հանրապետության հիմնական օրենսդրական ակտը։ Մենք պետք է հարգենք օրենքը, ոչ թե խախտենք այն։ Հայաստանի Սահմանադրությունն այս պատմական պահին պետք է մնա անփոփոխ։ Մենք չպետք է ագրեսորի ճնշման ներքո հրաժարվենք պատմական հիշողությունից և այն ամենից, ինչը մեզ համար իսկապես արժեքավոր է։
– Ինչպե՞ս խուսափել նոր պատերազմից:
– Նախ պետք է հրաժարվել այն պատրանքից, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կպաշտպանի Հայաստանը։ Տարածաշրջանում խաղաղության բանալին լավ պատրաստված և զինված հայ զինվորն է.
– Ինչպե՞ս անել, որ երիտասարդները դադարեն լքել Հայաստանը:
– Անկեղծորեն պետք է խոստովանենք, որ երիտասարդները ձգտում են լքել հայրենիքը, քանի որ երկրի ներսում իրենց զարգացման հեռանկար չեն տեսնում։ Պետության, կրթական հաստատությունների և բիզնեսի խնդիրն է սա փոխել։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդ ձեռներեցներին խրախուսող ծրագրեր։ Այդ իսկ պատճառով այս տարվա գարնանը միջոցառումներ կանցկացնենք ողջ Հայաստանում, որի նպատակն է երիտասարդների շրջանում ստեղծել ապագայի տեսլական, որը կապված է Հայրենիքի հետ։

Leave a Reply

Your email address will not be published.