Մեր արածը կգնահատեն գալիք սերունդները․ Պուտին

Մեր արածը կգնահատեն գալիք սերունդները․ Պուտին

Այսօրվա իշխանությունների արածը կգնահատեն միայն ապագա սերունդները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝  Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։

«Միայն գալիք սերունդները կարող են գնահատել մեր արածը։

Գիտեք, որ իշխան Պոտյոմկինը ժամանակին Եկատերինա Երկրորդին գրել է՝ կանցնեն ժամանակներ, և ապագա սերունդները մեզ կմեղադրեն, որ Դուք կարող էիք միացնել Ղրիմը, բայց չարեցիք դա, և դա ամոթալի կլինի Ձեզ համար։

Պետության շահերն առաջնահերթ են։ Մենք հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում, դա ենք անկյունաքար համարում և դրա համար մենք, հաստատ, ամոթ չենք ապրի»,- պատմական ակնարկից հետո ասել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published.