«Մեր երեխեքին վառել են. եթե հարցին լուծում չեղավ փակելու ենք Հանրապետության հրապարակը». զոհվածի ծնող

«Մեր երեխեքին վառել են. եթե հարցին լուծում չեղավ փակելու ենք Հանրապետության հրապարակը». զոհվածի ծնող

Եթե այսօր մեր հարցին լուծում չեղավ, ապա ապրիլի 21-ին փակելու ենք Հանրապետության հրապարակը. մեր պահանջն է հանդիպել վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ: Այս մասին հայտարարեց Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողներիցԳագիկ Բարսեղյանի հայրը:

«Մեր երեխեքը չեն մահացել պատերազմի դաշտում, մեր երեխեքին վառել են քնած ժամանակ ու 3 ամիս մենք ծնողներով պայքարում ենք, որ հասկանանք՝ ով էր մեր երեխեքին սպանողը, ինչի համար, ինչ էին արել մեր երեխեքը, մենք պետք է պարզաբանենք ինչի տեղի ունեցավ այդ ամենը»,-ասաց նա:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ իրենց համար պարզ չէ՝ ինչի են մահացել իրենց տղաները, վարչապետի ասած վարկածն աբսուրդ է, թող իրենց ճիշտն ասեն կամ հերքեն հայտարարածը ու գործը տանեն ճիշտ քննության:

Մեկ  այլ ծնող էլ հայտարարեց, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը իրենց չեն ընդունում, քանի որ պատասխան չունեն տալու, անպատասխանատու հայտարարություններ են արել:

«Մենք մերն արդեն կորցրել ենք, մենք սա անում ենք, որ սա շարունակական բնույթ չունենա, ու ոչ մի ծնող մեր նման չկանգնի այստեղ»,- հավելեց ծնողներից մեկը:

Ծնողները նշեցին, որ եթե պետք լինի, գիշերն էլ կմնան, իրենք հարցի լուծում են պահանջում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, և որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց և սպաներից մեկի միջև ծեծկռտուք է եղել։

Leave a Reply

Your email address will not be published.