ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն

ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն

Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։

«Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ  յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։  Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Leave a Reply

Your email address will not be published.