Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ. Գալուզին

Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ. Գալուզին

Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնաl: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, ռուսական կողմը Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համապարփակ իրագործման հիման վրա»,- ասել է Գալուզինը։

ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Հայաստանում արևմտականները կարող են հետախուզական տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների, ինչպես նաև հարևան պետությունների վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published.