Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի հայտարարությունը խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի հայտարարությունը խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը», – ասել է Զախարովան։
Ռուսաստանը նաև ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունը հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում»,- ասվում է ուղերձում։sharethis sharing button

Leave a Reply

Your email address will not be published.