ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի է

ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը Նիդերլանդների վարչապետի պաշտոնից հեռացած Մարկ Ռյուտեն է։ Հյուսիսատլանտայան դաշինքի որոշման մասին հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական էջում։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պաշտոնը թողնելուց հետո երեք ամիս կհանգստանա, ապա կստանձի նոր պաշտոնը։

Ռյուտեն գլխավոր քարտուղարի իր գործառույթները կստանձնի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից, երբ Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը կլրանա՝ Դաշինքը տասը տարի ղեկավարելուց հետո։

Leave a Reply

Your email address will not be published.