ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց

ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են.

«Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published.