Նիկոլ Փաշինյանը Էբրահիմ Ռայիսիի հետ քննարկել ե 3+3 ձևաչափը

Նիկոլ Փաշինյանը Էբրահիմ Ռայիսիի հետ քննարկել ե 3+3 ձևաչափը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Լուրը հայտնում են ՀՀ կառավարությունից :

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»,-ասվում է լուրում:

Leave a Reply

Your email address will not be published.