Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր

Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում․«Նոյեմբերյան քաղաքում այսօր կատարվածի տեսանյութում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում:

Առաջինը, անվերջ զիջումներին պատրաստ մարդիկ են, որոնց շարքերը, թեև նոսրանում են, սակայն հանուն Նիկոլի ու նրա խոստացած անհեռանկար կյանքի, մարդկանց վրա են հարձակվում:

Երկրորդ, ոստիկանների «դիտորդական առաքելությունը» այն բանդաների նկատմամբ, ովքեր իշխանության հանձնարարությամբ միանում են իշխանության հանձնողակական քաղաքականությանը և փորձում վախի մթնոլորտ ձևավորել:

Դատաիրավական համակարգը հանցագործության, առավել ևս` պետական դավաճանության գործերով չի զբաղվում, այլ քաղաքական հանձնարարություններով է ծանրաբեռնված` Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի ու Մամիկոն Ասլանյանի բանտերում գտնվելը վկա»:

Leave a Reply

Your email address will not be published.