Նոր մանրամասներ 15 զինծառայողի մահվան գործով․ Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Նոր մանրամասներ 15 զինծառայողի մահվան գործով․ Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների իրավապաշտպան Նորայր Նորիկյանի ու լրագրողների հանդիպումը, որտեղ փաստաբանը նշել է, որ զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Այնուհետև հավելել, որ այս պահի դրությամբ, հարցաքննվել են դեռեւս միայն 10 ծնողներ, զոհված մյուս 5 զինծառայողների ծնողների հարցաքննությունը կլինի առաջիկայում։

Նորիկյանը հայտարարեց նաև, որ  զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ հակասության մեջ, ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ, Նորիկյանի խոսքով փաստաթղթերում նշված է եղել, որ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից եւ այրվածքային շոկից: Նշված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք, ապա հավելել, որ զինծառայղների մոտ թմրանյութեր չեն հայտնաբերվել: Տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Reply

Your email address will not be published.