Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

 

Նախագահի այլ հրամանագրերով՝ Արամ Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից, Մհեր Շիրինյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, իսկ Հրաչ Ստեփանյանը նշանակվել է պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Leave a Reply

Your email address will not be published.