Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար

Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար

Հայաստանում հինգ տարի է՝ գազի գինը կայուն է, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ տեղի չունենան»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։

Leave a Reply

Your email address will not be published.