Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան

Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խաղաղ ակցիաների մասնակից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին է անդրադարձել։

 

«Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական բաժանմունքում, քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին:

Որքան խնդիրը ներքաղաքականից ազգայինի է վերածվում, այնքան իշխանության գործողություններն առավել կոշտ բնույթ են կրում:

Շատերի համար էլ Նիկոլի «թասիբ պահելը» աչքի ընկնելու և պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել»,- գրել է Աբրահամյանը:

Leave a Reply

Your email address will not be published.