Շարունակելու եմ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը. Կոլյա Միքայելյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ

Շարունակելու եմ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը. Կոլյա Միքայելյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

 

Գնել Սոնսյանն առաջարկեց Կոլյա Միքայելյանին նշանակել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում։

 

«Նախ ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհավորել Վայոց Ձորի մարզում իր կատարած աշխատանքի համար։ Ինչքան հասկանում եմ, պարոն Գրիգորյանն այս պահի դրությամբ ամենաերկար պաշտոնավարածն է։ Պարո՛ն Գրիգորյան, շնորհակալություն ենք հայտնում և հաջողություններ ենք մաղթում՝ հետագա գործունեության ընթքացքում», – ասաց Փաշինյանը։

 

Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար, իսկ նոր մարզպետին խաղաղ պաշտոնավարում մաղթեց։

 

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել վստահության համար, միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը», – ասաց նորանշանակ մարզպետ Կոլյա Միքայելյանը։

Leave a Reply

Your email address will not be published.