Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի  մարզ, քաղաք Արթիկ):

Կասեցման համար հիմք են ծառայել սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որոնք, համաձայն սահմանված նորմերի, անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:

Մասնավորապես՝

արտադրամասի հատակը հարթ չի եղել, որոշ հատվածներում առկա են եղել փոսեր, ինչը նշանակում է, որ հատակը հնարավոր չէ հեշտորեն լվանալ և ախտահանել

առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, ինչը չի բացառում մասնիկների թափվելու հնարավորությունը,

պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, դրանք պատշաճորեն չեն լվացվել և ախտահանվել:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Leave a Reply

Your email address will not be published.