Շնորհակալություն ձեր երկրի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված ձեր աշխատանքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին

Շնորհակալություն ձեր երկրի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված ձեր աշխատանքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրական հանձնառություն է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարում:

«Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու ու իրավունքի  գերիշխանությունը պահպանելու հարցում», – Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց նա։

Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ իրեն ջերմորեն ընդունելու համար։

«Շնորհակալություն նաև ձեր երկրի ու տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված ձեր աշխատանքի համար»,- հավելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Leave a Reply

Your email address will not be published.