Ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոնում ուժեղացված ծառայություն է իրականացրել

Ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոնում ուժեղացված ծառայություն է իրականացրել

Հուլիսի 11-ի երեկոյան, մինչ կեսգիշեր, Երևանի կենտրոնում` ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում, իրականացվեց ուժեղացված ծառայություն: Միջոցառմանը ներգրավված էր 170 ոստիկան, կազմվել էր շարժական 35 խումբ:

 

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 350 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար բաժին է տեղափոխվել 26 անձ:

 

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք, հայտնաբերվել է գողության մեղադրանքով մեկ հետախուզվող, 5 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Մեկ անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:

 

Նման ուժեղացված ծառայություններ կազմակերպվում են պարբերաբար:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.