«Ուղղակի լուրջ չէ». Մհեր Գրիգորյանը՝ «ռուսամետ» լինելու ու արևմտյան ներդրումները խոչընդոտելու մասին

«Ուղղակի լուրջ չէ». Մհեր Գրիգորյանը՝ «ռուսամետ» լինելու ու արևմտյան ներդրումները խոչընդոտելու մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լուրջ չի համարում այն խոսակցությունները, թե խոչընդոտվում են արևմտյան ներդրումները, քանի որ ինքը ռուսամետ է։

 

«Դե լավ, ուղղակի լուրջ չէ, ո՞նց է խոչընդոտվում, ո՞վ կարող է բացատրել, ո՞նց կարող եմ ես դա անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

 

Նա ընդգծեց՝ շատ է հարգում լրագրողների աշխատանքը, բայց պետք է լրագրողներն էլ հարգեն իրենց աշխատանքը։

 

«Ձեր հարցերի մեջ ես պետք է հարգանք զգամ»,- ասաց փոխվարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published.