Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 18-ին կշարունակվեն առաջին տուրի հանդիպումները։

36 թիմ ընդգրկված է ընդհանուր մրցաշարային աղյուսակում։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակիչի մյուս ուղեգրերի համար։

24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը, նախկինի նման դուրս չեն գա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

«Բոլոնիա» – «Շախտյոր Դոնեցկ»՝ 20:45 (Երեւանի ժամանակ)

«Սպարտա Պրահա» – «Զալցբուրգ»՝ 20:45

«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր»՝ 23:00

ՊՍԺ – «Ժիրոնա»՝ 23:00

«Սելթիկ» – «Սլովան Բրատիսլավա»՝ 23:00

«Բրյուգե» – «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:00

 

Leave a Reply

Your email address will not be published.