ՊԵԿ-ը 2023թ.-ին միլիարդներով ավելի շատ հարկային և մաքսային տուրքեր է հավաքագրել, քան նախատեսել էր

ՊԵԿ-ը 2023թ.-ին միլիարդներով ավելի շատ հարկային և մաքսային տուրքեր է հավաքագրել, քան նախատեսել էր

Հարկային և մաքսային մարմինները 2023 թվականին հարկային երկամուտների և պետտուրքի գծով գերազանցել են 2022թ.-ի ցուցանիշները. ամփոփելով 2023թ.-ի աշխատանքը՝ հրավիրված ասուլիսին ասաց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։

 

Ըստ նրա՝ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով նախատեսվել էր կատարել տարեսկզբին 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 2 տրիլիոն 221,9 մլրդ դրամ։ «18 մլրդ դրամ գերակատարվել է»,-ասաց նա։

 

Բացի այդ, ըստ նրա, ՊԵԿ-ը հարկային երկամուտների և պետտուրքի գծով 296 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով գերազանցել է 2022թ.-ի ցուցանիշները։

 

«Մաքսային մարմնի մասով 23թ.-ին հավաքագրել է 529 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որը նախորդ տարվա համեմատ գերազանցել է 128 մլրդ դրամով կամ 32 տոկոսով»,-ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published.