ՊՆ-ն նյութը հորինված է որակում

ՊՆ-ն նյութը հորինված է որակում

«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել»,-նշում են աշտպանության նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է.

«Պաշտպանության նախարարությունը, հերքելով վերնագրով և  բովանդակությամբ բացարձակ կեղծիք ու սուտ հանդիսացող տվյալ հրապարակումը, կրկին կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից»։

Leave a Reply

Your email address will not be published.