Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանից ընդարձակ նամակ է ստացել

Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանից ընդարձակ նամակ է ստացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կապի մեջ է գտնվում Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ, իրենց շփման մեջ խնդիր չկա։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

 

«Նա ինձ ընդարձակ նամակ է ուղարկել, մենք կապի մեջ ենք, խնդիրներ չունենք ոչ Հայաստանի և ոչ էլ վարչապետ Փաշինյանի հետ»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

 

Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում։

Leave a Reply

Your email address will not be published.