ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են Արարատ Միրզոյանին

ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են Արարատ Միրզոյանին

Հայաստանի ղեկավարությունը դավաճանում է իր ժողովրդին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի հետապնդած նպատակների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և մյուս մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերը՝   հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանին գայթակղել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն։ Բայց  հարցն այն է, որ նրանք (ՀՀ իշխանութունները-խմբ․) մե՛զ չեն դավաճանում, իրենց գործընկերներին ու դաշնակիցներին չեն դավաճանում, այլ դավաճանում են սեփական ժողովրդին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին,  որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին Todos Noticias հարթակի հարցին, ասել է, որ չի կարող գուշակել ապագան։

«Տարօրինակ է։ Սովորաբար քաղաքական գործիչները, որոնք իշխանության կազմում են, ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև կերտում են այն։ Նրանք կարող են կանխատեսել միտումներն ու ասել օրինակ, որ կանեն ամեն ինչ, որպեսզի բացասական սցենարներն իրականություն չդառնան։ Ցավալի է լսել այսպիսի խոսքեր՝ հատկապես հաշվի առնելով, որ այսօր մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձն է»,-  Միրզոյանի հայտարարության առնչությամբ ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Leave a Reply

Your email address will not be published.