Ռուս զբոսաշրջիկները 380,1 մլն դոլար, թուրքերը՝ 287 միլիո, հայերը՝ 64,1 մլն են ծախսել Վրաստանում

Ռուս զբոսաշրջիկները 380,1 մլն դոլար, թուրքերը՝ 287 միլիո, հայերը՝ 64,1 մլն են ծախսել Վրաստանում

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։

Հունվար-հունիս ամիսների եկամտի չափը 5,2 տոկոսով (94 մլն դոլար) գերազանցում է 2023-ի նույն ցուցանիշը՝ գրում է Ալիք.գե-ն։։

ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Այն կազմել է 246 մլն դոլար, ինչը 14 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։

Ըստ Վրաստանի Ազգային բանկի տվյալների՝ եկամուտն ըստ երկրների բաշխվում է հետևյալ կերպ.

Ռուսաստան – 380,1 մլն դոլար,
Թուրքիա – 287 միլիոն դոլար,
ԵՄ երկրներ և Մեծ Բրիտանիա – 246,3 մլն դոլար,
Իսրայել – 175,4 միլիոն դոլար,
Ադրբեջան – 78,5 մլն դոլար,
Ուկրաինա – 69 միլիոն դոլար,
Իրան – 64,2 մլն դոլար,
Հայաստան – 64,1 մլն դոլար,
Բելառուս – 39 միլիոն դոլար,
Սաուդյան Արաբիա — 32,6 միլիոն դոլար,
մնացած 462 մլն դոլարը՝ այլ երկրներից։

2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիները կատարել են ավելի քան 3 միլիոն այցելություն Վրաստան (տարեկան աճը կազմել է՝ 5,6 տոկոս)։ Առաջին կիսամյակում ամենամեծ թվով միջազգային այցելություններ են գրանցվել հարևան երկրներից՝ Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից։

Leave a Reply

Your email address will not be published.