Ռուսաստանն ու Պակիստանը խորացնում են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը․ ԱԳՆ

Ռուսաստանն ու Պակիստանը խորացնում են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը․ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և Պակիստանի փոխարտգործնախարար Սայիդ Հայդեր Շահը Իսլամաբադում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են «ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության մասին», հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։

 

«Կողմերը քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում երկու երկրների փորձը, գնահատականներ են հնչեցրել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում առկա ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ, հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու հակաահաբեկչության դեմ պայքարում առկա կառուցողական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, հատկապես ՄԱԿ-ում ու ՇՀԿ-ում համատեղ աշխատանքի շրջանակներում»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

 

Տեղեկացվում է, որ կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել «ծայրահեղականությանը հակազդելու, ահաբեկչական նպատակներով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերին»։

Leave a Reply

Your email address will not be published.