Սա կլինի սրբավայր արցախցիների համար. Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը

Սա կլինի սրբավայր արցախցիների համար. Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը

Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը:

Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:

«Արցախի կանչը» հուշակոթողի ճարտարապետ Միքայել Սարգսյանն ասաց, հուշակոթողի տարածքը 500 քմ է,  բուն կոթողը լինելու է 6 մետր բարձրության։ Նրա ներկայացմամբ, կոթողը պարզ, մինիմալիստական ոճով է. «Ի սկզբանե որոշել էիք այդպես, որպեսզի մեր ժողովրդի պարզությունն արտացոլենք նաև ճարտարապետության մեջ»։

«Սա կլինի սրբավայր արցախցիների համար»,- նշեց ճարտարապետը։

Leave a Reply

Your email address will not be published.