Ռուսաստան-Ադրբեջան չվերթը հետաձգվել է գրեթե մեկ ժամով՝ 34-ամյա ուղեւորի խուճապի պատճառով։ Այս մասին գրում է Fontanka-ն։
Հինգշաբթի՝ մարտի 14-ին, Սանկտ Պետերբուրգ-Բաքու չվերթի մեկնարկից առաջ անսպասելի իրավիճակ էր ստեղծվել։ Նշվում է, որ օդանավում գտնվող կանանցից մեկն իրեն վատ է զգացել։ Նրա հետ Ադրբեջանի մայրաքաղաք երեխա էր մեկնում: «Երբ ինքնաթիռի նստեցումն ավարտվել էր, կինը, ով նույնպես այդ չվերթով էր մեկնում, սկսել է խեղդվել»,- հրատարակությանը պատմել է աղբյուրը։ «Այս ամենն ուղեկցվում էր նրա երեխայի սարսափելի ճիչերով»։
Արդյունքում ուղեւորը տեղափոխվել է բուժկետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այժմ իրեն լավ է զգում։