Սերգեյ Լավրովը կայցելի Իրան

Սերգեյ Լավրովը կայցելի Իրան

Սպասվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Իրան, ուրբաթ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է Interfax-ը։

 

«Առաջին հերթին ցանկանում եմ պարոն Պուտինին փոխանցել Նորին Գերազանցություն Ռաիսիի ողջույններն ու բարեմաղթանքները»,- Լավրովի հետ հանդիպման սկզբում ասել է իրանցի նախարարը։

 

«Բարեբախտաբար, մենք շատ դրական օրակարգ ունենք մեր երկրների հարաբերությունների համար։ Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- նշել է նա։

 

Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը «սպասում է (Լավրովի) այցին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ վերջնականացնելու մեր երկարաժամկետ (համաձայնագիրը)» ռազմավարական գործընկերության վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published.