Սերժ Սարգսյան. Ես Սերգո Կարապետյանին հստակ մի բան եմ ասել

Սերժ Սարգսյան. Ես Սերգո Կարապետյանին հստակ մի բան եմ ասել

«Ես Սերգո Կարապետյանին շատ հստակ ասել եմ, որ ծրագիրը պետք է իրականացվի ժամանակին և որակով»,-դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ցուցմունք է տալիս դիզվառելիքի գործով։

 

ՀՀ երրորդ նախագահի հիշելով Սերգո Կարապետյանն իրեն հարցրել է՝ ո՞ւմ վստահել ծրագրի իրականացումը։

 

«Ես իրեն ասել եմ՝ ծրագիրը պետք է իրականացվի ժամանակին և որակով»,-ասաց Սերժ Սարգսյանը։

 

Պատասխանելով մեղադրողի հարցին՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունների ներկայացուցիչները դատարանում էլ հայտարարել են, որ ի վիճակի չէին 2 ամսվա ընթացքում 17 հազար տոննա դիզվառելիք ներկրել Հայաստաի Հանրապետություն, նաև վերաբախշել հանրապետության տարածքում։

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ Սերգո Կարապետյանի հետ չի ունեցել թշնամական, ոչ բարյացկամ հարաբերություններ։

 

«Այս ծրագրի հետ կապված ես Կարապետյանի հետ առանձին հանդիպում չեմ ունեցել»,-ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published.