Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն ուրբաթ հետ են մղել իսրայելական ագրեսիան՝ ուղղված Դամասկոսից հարավ գտնվող մի քանի կետերի դեմ, եւ խփել են մի քանի իսրայելական հրթիռներ, տեղեկացրել է SANA-ն։
«Ուրբաթ օրը առավոտյան ժամը 04.20-ի մոտ իսրայելցի հակառակորդը օդային գրոհ է նախաձեռնել սիրիական օկուպացված Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսից հարավ գտնվող մի քանի կետեր»,- SANA-ի թղթակցին տեղեկացրել է զինվորական աղբյուրը։
Աղբյուրն ավելացրել է, որ ՀՕՊ բանակային ուժերը պատասխանել են հրթիռային հարձակմանը եւ խփել դրանցից մի քանիսը, իսկ կորուստները սահմանափակվել են նյութական վնասով։