Սոթքի հանքավայրի աշխատանքը կասեցնելու մասին քննարկում այսօր չի եղել աշխատակիցների հետ հանդիպմանը, աշխատանքը դադարեցնելու որոշում չկա։ Այս մասին Tert.am-ի ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ քննարկման թեման եղել է հանքի անվտանգ շահագործումը, այս պահին այն մասնակիորեն շահագործվում է։
Սվելի վաղ հայտնել էինք, որ հանքի ամբողջական կամ մասնակի աշխատանքը կապված է տվյալ պահին սահմանային իրավիճակից։